Գլխավոր / Հայաստան / Լրագրողները պատմում են՝ ինչպես են թիրախավորվել Սարի թաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լրագրողները պատմում են՝ ինչպես են թիրախավորվել Սարի թաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սարի թաղը վերածվել էր մի անմարդկային տարածքի, որտեղ ոչ ոք պաշտպանված չէր:  Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Ա1+»-ի  լրագրող Ռոբերտ Անանյանը, որ երեկ լուսաբանում էր Սարի թաղում ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբի կազմակերպված ակցիան: Նա նշել է, որ, իր տպավորությամբ, ոստիկանները հատուկ թիրախավորել են լրագրողներին:  Անանյանի խոսքով՝  լրագրողների անվտանգությունն ապահովելու անվան տակ՝ ոստիկանները հորդորել են նրանց առանձնանալ մյուսներից, հետո սկսել են  պայթուցիկներ նետել հենց լրագրողների ոտքերի տակ:

Անանյանն ասում է, որ Սարի Թաղի բնակիչներից մեկը փորձել է իրեն տանել հիվանդանոց, սակայն այդ բնակչի մեքենան ճանապարհին ոստիկանները կանգնեցրել են, մահակներով ծեծել վարորդին:

Անանյանի հետ մեկտեղ  «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում շարունակում է բուժում ստանալ Life.ru կայքի օպերատոր Տիգրան Գասպարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութում օգտագործվել են կադրեր a1plus.am կայքի տեսանյութից