Home / Հայաստան / Բժիշկը պատրաստ է ՊՊԾ գնդում գտնվողներին օգնություն ցույց տալ

Բժիշկը պատրաստ է ՊՊԾ գնդում գտնվողներին օգնություն ցույց տալ

Բժիշկ Արմեն Գալստյանը ցանկանում է բժշկական օգնություն ցուցաբերել ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր» խմբի վիրավոր անդամներին: Այս մասին բժիշկը հատնել է իր ֆեյսբուքյան էջում տեղադրած բաց նամակում, որն ուղղված է ՀՀ Առողջապահության նախարարին:

Նամակում Գալստյանը նշել է՝ հաշվի առնելով այն, որ նախորդ օրերին շտապօգնության ոչ մի բուժաշխատող ՊՊԾ-ի տարածքում գտնվելուց հետո երբեք չգանգատվեց ապստամբների կողմից վատ վերաբերմունքից և ապստամբները իրենց մոտ պատանդ չպահեցին անգամ ոստիկաններին, պետք է վերսկսել կանոնավոր կերպով շտապօգնության հերթափոխով ապահովել ՊՊԾ տարածքի մարդկանց, ինչպես որ դա արվում էր առաջին օրերին:

«Որպես բժիշկ, ես այն կարծիքին եմ, որ անգամ թշնամին պիտի հայ բժշկի կողմից օգնություն ստանա, հետևաբար ապստամբներին առանց բուժօգնության թողնելը համարում եմ սխալ: Կարծեմ՝ ունենք նման պատրաստություն ստացած անձնակազմ, ովքեր ծառայում են ՆԱՏՈ-ի կազմում, կամ վերջին հաշվով ունենք ռազմական և ոստիկանական բժշկական անձնակազմ: Կարծում եմ բոլորիսհայտնի է նաև, որ երկարատև քաղցը կարող է մարդկանց մոտ դյուրագրգռություն և ոչադեկվատություն առաջացնել` անկախ իրենց կամքից: Հասկանալի է, թե դա ինչ հետևանք կարող է բերել, և ովքեր ստիպված կլինեն կիսել դրա պատասխանատվությունը»,- աված է բաց նամակում:

Բժիշկը նաև պահանջել է բուժօգնության, ինչպես նաև ջրի և սննդի մատակարարման խնդիրներին լուծման հարցում ընդգրկել Կարմիր Խաչին. «Եթե ԱՆ-ը և այլ կառույցներ, այդ թվում՝ Կարմիր Խաչը, չի կարող կազմակերպել այս, ապա ես` բժիշկ Արմեն Գալստյանս, պատրաստ եմ որպես բժիշկ մասնակցելու ՊՊԾ գնդում գտնվող ապստամբների բուժօգնությանը՝ փոխարինելով այնտեղ գտնվող բժիշկներից մեկին:

*եթե լինի երաշխիք, որ իմ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ` բժշկական գործունեության համար աշխատանք իհետ կապված կամ պետական օրգանների կողմից հալածանքի չեմ ենթարկվի,

* եթե երաշխիք լինի, որ ոստիկանության կամ այլ օրգանների կողմից չեմ գնդակահարվի (ապստամբների կողմից երաշխիք չեմ պահանջում),

* եթե ԱՆ-ը ապահովի անհրաժեշտ բժշկական գործիքներով և դեղորայքով, ջրով (անշուշտդեղորայքն ու ջուրը կարող են կամավորականներն էլ ապահովել, բայց տեսնում ենք, որոստիկանությունը արգելում է դրանք ներս տանել)»,- հայտարարել է Գալստյանը:

Նա նաև  հայտնել է, որ ինքը վիրաբույժ չէ, սակայն կարող է վերքերի ու վնասվածքների դեպքում առաջին բուժօգնություն ցույց տալ: Բժիշկն իր նամակում կոչ է արել մյուս գործընկերներին միանալ պահանջին և հերթափոխով բուժօգնություն ցուցաբերել ՊՊԾ գնդում գտնվող ապստամբներին: 

Լուսանկարը՝ Արմեն Գալստյանի ֆեյսբուքյան էջից