Home / Հայաստան / Պավել Մանուկյանին կալանավորեցին և տեղափոխեցին «Դատապարտյալների հիվանդանոց»

Պավել Մանուկյանին կալանավորեցին և տեղափոխեցին «Դատապարտյալների հիվանդանոց»

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը որոշել է երկու ամսով կալանավորել «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանին՝ բավարարելով ԱԱԾ-ի միջնորդությունը: Հուլիսի 27-ին վիրավորված Մանուկյանին տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:  

Azatutyun.am կայքի փոխանցմամաբ՝ Մանուկյանին «Էրեբունի» հիվանդանոցից դատարան են տարել պատգարակով, քանի որ վերջինս պահանջել էր ներկա գտնվել նիստին:  

Դատարանում Մանուկյանը հայտարարել է, որ ինքը չի ընդունում մեղքը, իսկ նրա փաստաբան Ինեսսա Պետրոսյանը դատարանի որոշումն ապօրինի է համարել:  

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր » խմբի անդամներից Վարուժան Ավետիսյանն ասել էր, որ Պավել Մանուկյանի վրա կրակ են բացել ոստիկաններն այն ժամանակ, երբ նա փորձել է նրանց հանձնել խմբի վիրավոր ադմամին: Մանուկյանը հուլիսի 27-ից  հրաժարվել է սննդից և ցավազրկող դեղերից:

Լուսանկարը՝ azatutyun.am