Home / Հայաստան / «Սասնա ծռերի» անդամներից մեկին ազատ են արձակել

«Սասնա ծռերի» անդամներից մեկին ազատ են արձակել

«Սասնա ծռեր» խմբի անդամ Գևորգ Մելքոնյանին ազատ են արձակել քաղաքից չբացակայելու ստորագրությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության առաջնորդներից մեկի՝ Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը՝ Թորոս Սեֆիլյանը: Հուլիսի 31-ին, մինչ «Սասնա ծռեր» խմբի անդամների զենքերի վայր դնելը, Ռուբեն Մելքոնյանը և Ռուբեն Գրիգորյանը դուրս էին բերվել  գնդի տարածքից: Այդ մասին հաղորդել էր Ոստիկանությունը՝ չնշելով դուրս բերելու հանգամանքները։

Նույն օրը ոստիկանությունը տեսանյութ էր տարածել, որտեղ Ռուբեն Մելքոնյանը և Ռուբեն Գրիգորյանը հավաստիացնում էին, թե իրենք չեն իմացել, որ «Սասնա ծռեր» խմբի հետ գնում են ՊՊԾ գունդը գրավելու։ Նրանց խոսքով՝ իրենց ասել էին, թե ցույցի են գնում։ Նշենք, որ ՊՊԾ գնդի գրավումը տեղի է ունեցել հուլիսի 17-ին, առավոտյան 05։00-ի սահմաններում։