Home / Հայաստան / Հայաստանում հանցագործությունների թիվը աճում է․ «Ժողովուրդ»

Հայաստանում հանցագործությունների թիվը աճում է․ «Ժողովուրդ»

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցված հանցագործությունների թիվը աճել է մոտ 1000-ով՝ կազմելով 9 հազար 616։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ շեշտելով, որ աճել է հատկապես մարդու դեմ ուղղված հանցագործությունների թիվը։

749-ով ավելացել է պետական իշխանության, ծառայության և կառավարական կարգի դեմ ուղղված հանցագործությունների թիվը․ այս տարի 1 հազար 345 նման հանցագործություն է արձանագրվել, իսկ անցած տարի դրանց թիվը եղել է 596։

«Փաստորեն, ի հեճուկս բոլոր այն հավաստիացումների, որ իրավապահ համակարգը տարեցտարի բարելավվում է և հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ ավելի մեծ ջանքեր են կիրառվում, հանցագործությունների թիվը շարունակում է աճել։ Դա տեղի է ունենում արտագաղթի պայմաններում, ինչը նշանակում է, որ բնակչության՝ հանցագործություն կատարելու պատրաստ մասի տեսակարար կշիռն ավելի մեծ տեմպերով է աճում», – գրում է թերթը։