Home / Հայաստան / Տարվա կտրվածքով հարկերի թերակատարումը կարող է կազմել 70 միլիարդ․ «ՀԺ»

Տարվա կտրվածքով հարկերի թերակատարումը կարող է կազմել 70 միլիարդ․ «ՀԺ»

Այս տարվա կտրվածքով հարկային եկամուտների հավաքագրման թերակատարումը կարող է կազմել մինչև 6 տոկոս։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները և ընդգծելով, որ հավաքագրվելու է 70 միլիարդ դրամով պակաս գումար։

«Կառավարության ամբողջ հույսն այն է, որ մինչև տաեվերջ կգործարկվեն հանքաարդյունաբերության մի քանի միջին ու խոշոր ծրագրեր, և դրանցից ստացված հարկերով հնարավոր կլինի մասամբ ծածկել թերհավաքագրումը։ Բյուջեի թերակատարման այսպիսի սպասումները տարօրինակ են թվում, քանի որ ապրիլ-մայիս ամիսներին ՊԵԿ-ը կարողացել է ավելի հարկ հավաքագրել, քան անցած տարվա նույն ամիսներին», – գրում է «ՀԺ»-ն։

Տնտեսության իրական վիճակը սակայն, ըստ թերթի, ՊԵԿ-ի մասնագետներին ստիպում է հոռետեսորեն նայել տարվա երկրորդ կեսին սպասվող ցուցանիշներին։

«Մեր տեղեկություններով՝ չնայած եկամուտների թերհավաքագրմանը, կառավարությունը չի գնա բյուջեի ծախսերի պաշտոնական կրճատմանը՝ սեկվեստրի, այլ առաջացած բացը կփորձի փակել նոր պարտքերի ներգրավելով», – գրում է թերթը։