Գլխավոր / Հայաստան / «Սասնա ծռերից» Հովհաննես Հարությունյանի նախկին փաստաբանը չի մեկնաբանում՝ ինչու այլևս չի աշխատում իր պաշտպանյալի հետ

«Սասնա ծռերից» Հովհաննես Հարությունյանի նախկին փաստաբանը չի մեկնաբանում՝ ինչու այլևս չի աշխատում իր պաշտպանյալի հետ

Փաստաբան Արայիկ Պապիկյանը (լուսանկարում) չի ցանկանում հանրայնացնել իր և «Սասնա Ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի հետ ունեցած առանձնազրույցը։

Epress.am-ի հետ զրույցում նա ասել է, որ դա խորհրդապահական զրույց է եղել և ինքը չի ցանկանում մեկնաբանել դրա բովանդակությունը։

Նշենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հարությունյանի մյուս 2 փաստաբանները՝ Հայարփի Սարգսյանը և Արա Ղարագյոզյանը հայտնել էին, որ Պապիկյանն այլևս Հովհաննեսի պաշտպանը չէ։

Փաստաբանները հայտարարել են, որ Պապիկյանը փորձել է Հովհաննեսին համոզել, որպեսզի հրաժարվի իր մյուս 2 փաստաբաններից՝ հավաստիացնելով, որ նրանք իշխանությունների հետ են համագործակցում։ Հարությունյանը հրաժարվել է Պապիկյանի ծառայություններից։ Վերջինս մեզ հետ զրույցում չի ցանկացել մեկնաբանել նաև փաստաբանների հայտարարությունը՝ նշելով, որ Հովհըաննես Հարությունյանի հետ ոչ մի խնդիր չունի։