Home / Հայաստան / Շիրակի մարզի գյուղերից մեկում 12-ամյա երեխային կախված են գտել․ պաշտոնական

Շիրակի մարզի գյուղերից մեկում 12-ամյա երեխային կախված են գտել․ պաշտոնական

Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում 12 ամյա տղային կախված են գտել, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, դեպքի մասին ահազանգն իրավապահները ստացել են օգոստոսի 30-ին։

«Դեպքի վայրի զննությամբ՝ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի 2-րդ փողոցի 4-րդ նրբանցքում գտնվող կիսակառույց շինության հարևանությամբ հայտնաբերվել է նույն գյուղի անչափահաս բնակիչ, 01.01.2004 թվականին ծնված տղա երեխայի դիակը՝ գետնին պառկած: Նախնական տվյալներով՝ երեխայի դին հայտնաբերել է հորեղբայրը՝ նշված կիսակառույց շինության երկաթյա ամրանից հակավորման թելով կախված, դանակով կտրել է հակավորման թելը և դիակը իջեցրել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը)», ֊ ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։