Home / Բանակ / Լեռնային Ղարաբաղում զինծառայող է զոհվել․ պաշտոնական

Լեռնային Ղարաբաղում զինծառայող է զոհվել․ պաշտոնական

Սեպտեմբերի 2-ին` ժամը 23:30-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Արայիկ Սամվելի Օրդուբեկյանը: Այս մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարությունը։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, սեպտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում «հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 30 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց»: