Home / Հայաստան / Հայաստանում աշխատավարձերը նվազում են, բայց տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ աճում․ «ՀԺ»

Հայաստանում աշխատավարձերը նվազում են, բայց տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ աճում․ «ՀԺ»

Չնայած Հայաստանում պաշտոնապես աշխատավարձերը նվազում են և գործազուրկների թվի աճ է արձանագրվում, ըստ նույն պաշտոնական տվյալների` տնտեսական ակտիվության ցուցանիշը հուլիսին աճել է 3 տոկոսով։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Թերթն ընդգծում է, որ Հայաստանում աշխատավարձերի նվազումը հստակ միտում ունի։ Ըստ պաշտոնական ցուցանիշների, այս տարվա հուլիսին միջին անվանական աշխատավարձն անցած տարվա նույն ամսվա նկատմամբ նվազել է 0.5 տոկոսով։ Ընդ որում, պետական հատվածում միջին աշխատավարձի նվազումը 3.5 տոկոս է։ Աշխատավարձերի նվազումը Հայաստանում արձանագրվում է 2015 թվականի ապրիլից սկսած։ Աշխատավարձը նվազում է թե պետական, թե ոչ պետական հատվածներում։ Թերթն ընդգծում է, որ դրան զուգահեռ աճում է նաև գործազրկությունը։ Ըստ պաշտոնական վիճակագրության, այս տարվա առաջին 7 ամիսներին պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը կազմել է ավելի քան 79 հազար մարդ, ինչը մոտ 10 տոկոսով ավելի է անցած տարվա նույն ցուցանիշից։

«Սա, իհարկե, չի արտահայտում գործազուրկների իրական թվաքանակը Հայաստանում և վերաբերում է նրանց, ովքեր պաշտոնապես ստացել են գործազուրկի կարգավիճակ։ Սակայն աճի դինամիկան ցույց է տալիս, որ աճում է նաև իրական գործազրկությունը», ֊ գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում