Home / Հայաստան / Մահացու վրաերթի ենթարկված երեխայի հայրը դանակահարել է վարորդին․ news.am

Մահացու վրաերթի ենթարկված երեխայի հայրը դանակահարել է վարորդին․ news.am

Հրազդանում հուլիսի 4-ին մահացու վրաերթի ենթարկված 7-ամյա Արմեն Խամփերյանի հայրը՝ Գագիկ Խամփերյանը, դանակահարել է վարորդ Վանիկ Սարգսյանին։ Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ի սահմանում, հայտնում է News.am-ը։

«Մեր տեղեկություններով՝ մահացած տղայի հայրը սեպտեմբերի 5-ին հանդիպել է գրավի դիմաց ազատ արձակված վարորդին` Վանիկ Սարգսյանին: Վիճաբանել են, որից հետո հայրը դանակահարել է վարորդին: Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց», ֊ գրում է կայքը։

36-ամյա Գագիկ Խամփերյանը ձերբակալվել է, նրան մեղադրում են սպանության փորձի մեջ։

Վանիկ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Սարգսյանը վրաերթը կատարելիս եղել է ոչ սթափ վիճակում։