Home / Հայաստան / Երևանյան «Քարֆուրը» մասամբ խլված բիզնեսի օրինակ է․ «ՀԺ»

Երևանյան «Քարֆուրը» մասամբ խլված բիզնեսի օրինակ է․ «ՀԺ»

«Երևան մոլ» առևտրի կենտրոնում գործող «Քարֆուր» սուպերմարկետը կրճատում է իր զբաղեցրած տարածքը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

«Ընդհանրապես, ակնհայտ է, որ աշխարհահռչակ, բազմաթիվ երկրներում հաջողակ գործող «Քարֆուրի» երևանյան սուպերմարկետը, մեղմ ասած, այնքան էլ հաջող չի գործում և ստիպված է գնալ խնայողությունների։ «Քարֆուրի» այս վիճակը, անշուշտ, պայմանավորված է այդ սուբյեկտի կառավարման թերություններով, բայց ոչ միայն։ Բացի կառավարման թերություններից, «Քարֆուրը» նաև մրցակցում է հայաստանյան ամենաազդեցիկ օլիգարխին պատկանող սուպերմարկետների ցանցի հետ, ի տարբերություն այլ առևտրային ցանցերի չի կարող աշխատել ստվերում, ներմուծումներ իրականացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են և այլն, և այսպես շարունակ։ Պետք չէ մոռանալ, որ ժամանակին, երբ «Քարֆուրը» փորձում էր իր մշակած ծրագրերով հիպերմարկետ բացել «Տաշիր գրուպի» սեփականությունը հանդիսացող «Դալմա մոլում», օլիգարխների և ՀՀ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների պահանջով «Դալմա մոլի» սեփականատեր Սամվել Կարապետյանը «Քարֆուրին» դուրս հանեց այդ տարածքից։ Իսկ կառավարությունը էական սահմանափակումներ դրեց «Քարֆուրի» գործունեության վրա, զրկելով նրան մրցակցային առավելություններից։ Այնպես որ, երևանյան «Քարֆուրը» մասամբ խլված բիզնեսի մի օրինակ է, ֊ գրում է թերթը։

Նշենք, որ «Դալմա մոլում» «Քարֆուրի» փոխարեն գործում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետը։

Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում