Home / Բանտ / «Ինչքան շատ կալանավոր, այնքան շատ եկամուտներ»․ «Հրապարակ»

«Ինչքան շատ կալանավոր, այնքան շատ եկամուտներ»․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը հրապարակել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորներից մեկի անանուն նամակը՝ ուղղված նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին։ Նամակում կալանավորը, որն իր անունը չի նշում, խոսում է բանտերում տիրող «վատնումների խողովակի» մասին և հույս հայտնում, որ վարչապետը կարձագանքի դրան։ Նամակը ներկայացնում ենք՝ որոշ կրճատումներով։

«․․․Ես կներկայացնեմ մի ոլորտ, որտեղ հսկայական գումարներ են մսխվում, և որոնք խնայելով՝ կարելի է բյուջեի մեծ խնայողություն անել։ Խոսքն արդարադատության համակարգի մասին է։ Եթե կիրառվի դատապարտյալի վաղաժամկետ ազատման դրույթը, տասնյակ միլիոնավոր դոլարներ կխնայվեն։ Եվ կոռուպցաիայի մի խողովակ կփակվի։

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ դատապարտյալները փողի քսակ են այս համակարգի շատ պաշտոնյաների համար, և այստեղ մեծ փողեր են պտտվում։ Եթե անգամ թողնենք ստվերային շրջանառությունը, ապա միայն դատապարտյալներին հատկացվող օրապահիկից՝ ամսական 120 հազար դրամից, ծախսվում է ընդամենը 30 հազար դրամ և գնվում է ամենաանորակ կրուպեղեն։ Մնացածը գրպանվում է։

Իմ նշած տվյալները ստուգելը բարդ չէ, բավական է Իշխան Զաքարյանի Վերահսկիչ պալատը մի քանի օրով հյուրընկալվի որևէ քրեակատարողական հիմնարկում, բացահայտված արդյունքներից ինքներդ կապշեք։ Հենց այդ պատճառով էլ վաղաժամկետ ազատման դրույթը չի աշխատում՝ այսքան մարդ հո եկամտից չի՞ զրկվելու։ Ինչքան շատ կալանավոր, այնքան շատ եկամուտ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում