Home / Մարզեր / Արարատի մարզում ավտովթարի հետևանքով ժամկետային զինծառայող է մահացել

Արարատի մարզում ավտովթարի հետևանքով ժամկետային զինծառայող է մահացել

Հոկտեմբերի 27-ին՝ 01.15-ին սահմաններում, Արարատի մարզի Արարատ քաղաքի ոստիկանության բաժանմունքի դիմաց ավտովթար է տեղի ունեցել։

Shamshyan.com-ի տեղեկությունների համաձայն, վթարի հետևանքով մահացել է Արարատ քաղաքի բնակիչ 19-ամյա Դավիթ Վարդանյանը, որը ժամկետային զինծառայող էր և գտնվում էր արձակարդում։ Նա ծառայում էր Ճամբարակի զորամասում։

«․․․Վարդանյանը իր վարած ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, տապալել այն, այնուհետև հարվածել հաստաբուն ծառին․․․վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ՝ Արարատ գյուղի բնակիչ 20-ամյա Ֆիլիպ Մկրտչյանը, Արարատ քաղաքի բնակիչներ 21-ամյա Ալբերտ Գևորգյանը և 14-ամյա Տիգրան Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն», – գրում է կայքը։