Գլխավոր / Բանակ / ՊՆ զորամասերից մեկում զինծառայող է մահացել․ պաշտոնական վարկածը՝ ինքնասպանություն

ՊՆ զորամասերից մեկում զինծառայող է մահացել․ պաշտոնական վարկածը՝ ինքնասպանություն

Նոյեմբերի 17-ին` ժամը 21:50-ի սահմաններում, ՀՀ Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հսկիչ-անցագրային կետի շինությունում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Իվան Դավիթի Հայրապետյանի դիակը՝ բերանի աջ ստորին և գլխի ձախ գագաթային հատվածներում միջանցիկ հրազենային վնասվածքով։ Այս մասին այսօր հաղորդագրություն է տարածել ՀՀ Քննչական կոմիտեն։ Հայրապետյանը նոյեմբերի 17-ից մինչև 18-ը զորամասի 1-ին գումարտակի արագ արձագանքման խմբում ծառայության է ընդգրկված եղել։

Պաշտոնական հայտարարության մեջ նշված է, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Ինքնասպանության հասցնելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով)։

News.am-ի տվյալներով` զինծառայողը Տավուշի մարզի Նորաշեն համայնքից էր, ծառայության էր անցել 3-4 տարի առաջ: