Home / Հայաստան / Գերմանիան պատրաստ է աջակցել Հայաստանի ընտրություններում մատնահետք վերցնող սարքերի ներդրման հարցում

Գերմանիան պատրաստ է աջակցել Հայաստանի ընտրություններում մատնահետք վերցնող սարքերի ներդրման հարցում

Գերմանիայի կառավարությունը շահագրգռված է, որպեսզի 2017 թվականին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին վերահսկող մեխանիզմներ ներդրվեն։ Խոսքը մատնահետք վերցնող սարքերի մասին է, որոնք պետք է տեղադրված լինեն բոլոր ընտրատեղամասերում։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը։

Նա ընդգծել է, որ Գերմանիան այդ մեխանիզմները ներդնելու հարցը ակտիվորեն քննարկում է հայաստանյան շահագրգիռ կողմերի հետ և իր երկրի կառավարությունը պատրաստ է այդ առումով ֆինանսական աջակցություն ցուցաբերել։

Քիսլերն ասել է, որ մատնահետք վերցնող սարքերի ներդրման դեպքում հնարավոր կլինի խուսափել կրկնաքվեարկության դեպքերից։