Home / Հայաստան / Կառավարությունը մեկ պահեստամասի համար շքեղ մեքենայի գին է վճարել․ «ՀԺ»

Կառավարությունը մեկ պահեստամասի համար շքեղ մեքենայի գին է վճարել․ «ՀԺ»

Կառավարությունն այս տարի իր գնումների պլանով բավական ուշագրավ մի գնում է նշել՝ 18 մլն 915 հազար դրանով մեքենայի մեկ պահեստամաս է ձեռք բերել: Փաստաթղթում նշված չէ, սակայն, թե դա ինչ պահեստամաս է և ինչ մեքենայի համար: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ նշելով, որ գնումը հաստատված է եղել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի օրոք։

«Հավանաբար կառավարությունն ինքը կպարզաբանի, եթե հարկ համարի: Այնուամենայնիվ, հնարավոր չէ պատկերացնել, թե մոտ 40 հազար դոլարով այդ ինչ պահեստամաս կարելի է ձեռք բերել, երբ այդ գումարով ամբողջական շքեղ մեքենա է հնարավոր գնել: Թերևս կարելի է ասել որ նման թանկարժեք պահեստամաս ձեռք բերված կլինի վարչապետի ծառայողական մեքենայի համար», -գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում