Home / Հայաստան / Քաղաքացիական հռչակագիր․ «Մերժում ենք հանրային մասնակցության ճնշման ցանկացած փորձ…»

Քաղաքացիական հռչակագիր․ «Մերժում ենք հանրային մասնակցության ճնշման ցանկացած փորձ…»

Մենք` մարդիկ, իրավունք ունենք հասարակական կյանքի զարգազմանը մասնակցելուն: Այս մասին ասված է գերմանական «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամի, Քաղաքացիական հասարակության միջազգային կենտրոնի և մի շարք քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դեկտեմբերի 10-ին հրապարակած Քաղաքացիական հռչակագրի մեջ։

«Իշխանություններն աննախադեպ դաժանությամբ ճնշում են քաղաքացիական հասարակությանը, որը պայքարում է հանուն ժողովրդավարության, մարդու իրավունքների, բնապահպանական և սոցիալական արդարության: Բազմաթիվ երկրներում իշխանությունները քաղաքացիական հասարակությանը ճնշում են ՀԿների մասին նոր օրենքներով, իրավական սահմանափակումներով, բյուրոկրատական քաշքշուկներով և տարատեսակ այլ ճնշումներով: Այս Քաղաքացիական Հռչակագիրը կոչ է անում բոլոր երկրների իշխանություններին ենթարկվել միջազգային իրավունքին և հարգել և ապահովել մարդու իրավունքների արտահայտման ազատության, հավաքների և միավորումների հիմնարար սկզբունքները»,֊ Հռչակագրի հրապարակման առիթով ասել է «Հայնրիխ Բյոլ» հինադրամի նախագահ Բարբարա Ունմյուսոքը:

Քաղաքացիական հռչակագրի տեքստում ասված է․

«Մարդու իրավունքները և հիմնարար ազատություններն ամբողջ աշխարհում շարունակաբար ավելի հաճախ են ոտնահարվում: Շարունակաբար ավելի մեծ թվով երկրներում են մարդիկ և կազմակերպությունները դաժանագույն սահմանափակումների հանդիպում և զրկվում հասարակական կյանքի մասնակցության իրենց իրավունքից: Ակտիվիստներին ահաբեկում, դատում, բանտարկում, խոշտանգում և սպանում են: Քաղաքացիական հասարակության ինստիտուտների՝ օրինական հիմքերով բնականոն աշխատանքը խոչընդոտվում է, նրանք զրկվում են ֆինանսավորման աղբյուրներից, նրանց արգելվում է գործել և ստիպում են լուծարվել: Հանրային որոշումների կայացման գործընթացներին մարդկանց մասնակցության հնարավոր ուղիները գնալով սահմանափակվում են և փակվում:

Այնուամենայնիվ, եթե մարդիկ չշարունակեն պայքարել իրենց իրավունքների և մասնակցության համար, աշխարհն ի վիճակի չի լինի հաղթահարելու ներկայումս իր առջև ծառացած ամենասահմռկեցուցիչ մարտահրավերները՝ կայուն տեմպերով աճող աղքատությունը, անհավասարությունը և կլիմայի փոփոխությունը:

Մարդկանց անհատական և խմբային մասնակցությունը կյանքի է կոչում և իմաստավորում ժողովրդավարությունը: Այս մասնակցությունը կենսարար նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության, զարգացման, արդար, հավասար և խաղաղ հասարակություններ ձևավորելու գործում: Այսպիսի մասնակցությունն արդեն իսկ պարտադրում է ցանկացած իշխանության դիրքից հանդես եկողների հանրային հաշվետվողականություն՝ հանուն ընդհանուր շահի:

Մենք մերժում ենք հանրային մասնակցության ճնշման ցանկացած փորձ՝ տեղական, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում՝ համայնքներում, երկրներում և մեր ընդհանուր մոլորակում:

Քաղաքացիական հռչակագիրը շրջանակում է հասարակական կյանքին մարդկանց մասնակցության համաշխարհային սկզբունքները

Քաղաքացիական հռչակագիրը հիմնվում է մեր ընդհանուր հումանիստական արժեքների վրա և բխում է աշխարհում ընդունված ազատություններից և սկզբունքներից: Մարդկանց մասնակցության համար այս հռչակագրի սահմանած սկզբունքները բխում են արդեն գոյություն ունեցող միջազգային իրավունքի նորմերից և համաձայնագրերից:

Այս հռչակագրի ընդունումը և կատարումը համապարտադիր է բոլոր կառավարությունների, հանրային կառավարման բոլոր մակարդակների, բիզնեսի և քաղաքացիական հասարակության կառույցների համար ամբողջ աշխարհում:

Մենք՝մարդիկ, ունենք հետևյալ իրավունքները, որոնք պետք է հարգել, պաշտպանել, խրախուսել և ամբողջությամբ կիրառել ամենուր՝ առանց որևէ խտրականության
Արտահայտման ազատություն – բոլորը կարող են խոսել, քննարկել և ջատագովել իրենց մտքերը և տեսակետները, աջակցել այլոց մտքերին կամ անհամաձայնություն հայտնել դրանց

Տեղեկատվության ազատություն – ցանկացած հանրային տեղեկատվություն հեշտ հասանելի է յուրաքանչյուրին և տրվում է ճիշտ ժամանակին

Հավաքների ազատություն –յուրաքանչյուր ոք ազատ է այլոց հետ կազմել խաղաղ միավորումներ՝ հանուն ընդհանուր նպատակների և գաղափարների

Միավորումների ազատություն – յուրաքանչյուր ոք ազատ է ոչ բռնի մեթոդներով կազմել միավորումներ, միանալ կամ աջակցել կազմակերպությունների՝ հանուն ընդհանուր նպատակի:

Այս իրավունքների լիարժեք իրացման նպատակով պարտադիր են հետևյալ երաշխիքները.

Արդյունավետ մասնակցություն–Մարդիկ և կազմակերպությունները կարող են անխոչընդոտ մասնակցել և ազդել հանրային քաղաքականության վրա՝ տեղական, պետական, տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում

Ֆինանսական աջակցություն – մարդիկ և կազմակերպությունները կարող են անարգել ունենալ և ստանալ ֆինանսական աջակցություն իրենց երկրից և դրսից

Համագործակցության հնարավորություններ – մարդիկ և կազմակերպությունները կարող են անարգել կազմել տեղական և միջազգային երկխոսություններ և տարատեսակ համագործակցություններ

Այս իրավունքներն օրինական են և կարող են իրացվել, եթե դրանք չեն սահմանափակում այլոց իրավունքները, չեն առաջացնում ատելություն, խտրականություն, ագրեսիա կամ բռնություն:

Մարդկանց, իրենց կառավարությունների և հանրային ինստիտուտների միջև առավելագույն փոխշահավետ համագործակցության նպատակով պետք է պահպանվեն հետևյալ սկզբունքները

Պաշտպանության պարտավորություն – Յուրաքանչյուր կառավարություն պարտավոր է ապահովել իր տարածքում գտնվող մարդկանց և կազմակերպությունների անարգել մասնակցությունը, որը զերծ է բռնաճնշումներից, խոշտանգումներից կամ կյանքի սպառնալիքներից և խմբային պատասխանատվության չենթարկել իրենց հիմնարար իրավունքները օրինական ճանապարհով իրացնելու համար:

Անհրաժեշտ միջավայրի ապահովություն – յուրաքանչյուր պետություն պարտավոր է ապահովել օրենսդիր, վարչական կամ այլ միջոցներ՝ պաշտպանելու, խրախուսելու և իրացնելու այս հռչակագրում նշված իրավունքները, համապատախական քննություն սկսել անհատների և կազմակերպությունների վրա հարձակումների դեպքերին և կասկածյալ բռարարներին պատասխանատվության ենթարկել տեղական և միջազգային արդարության սկզունքներին համապատասխան

Հանրային հաշվետվողականություն – Կառավարությունը, բիզնեսը և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հաշվետու են հանրությանը: