Գլխավոր / Բանակ / Այրվել է զինվորներ տեղափոխող մեքենա. զոհեր չկան

Այրվել է զինվորներ տեղափոխող մեքենա. զոհեր չկան

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Արարատի մարզի Երասխ գյուղի մոտակայքում հրդեհվել է դեպի Լեռնային Ղարաբաղ զինվորներ տեղափոխող քաղաքացիական ավտոբուս: Ավտոբուսի այրվելու հետևանքով որևէ զինվոր չի տուժել։

«Հայկական ժամանակ» օրաթերթի տվյալներով՝ այրվել են զինվորներին պատկանող անհատական օգտագործման իրերն ու պարագաները, հագուստները:

Պարույր Սևակ գյուղի գյուղապետ Էդուարդ Ստեփանյանը թերթի հետ զրույցում, հայտնել է, որ ավտոբուսում գտնվել են 6 ամսվա ծառայող զինվորներ, որոնք վերադառնում էին ուսումնավարժական պարապմունքներից։

«․․․մեր գյուղից 5-6 կմ ներքև է դեպքը տեղի ունեցել։ Ավտոբուսը երևի ինչ-որ մի դեֆեկտ ունեցել է. ընթացքի ժամանակ հրդեհ է սկսվել։ Վարորդը կանգնեցրել է մեքենան, մարդիկ իջել են, որևիցե վնաս չի եղել, զինվորներին ոչինչ չի պատահել»,– տեղեկացրել է Ստեփանյանը։

Լուսանկարները՝ ditaket.am