Գլխավոր / Հայաստան / Նաիրիտցիները խնդրում են արհամարհել ցուրտն ու ալարկոտությունը և գնալ Կառավարության մոտ

Նաիրիտցիները խնդրում են արհամարհել ցուրտն ու ալարկոտությունը և գնալ Կառավարության մոտ

Իրենց աշխատավարձերը և գործարանի վերաբացումը պահանջող «Նաիրիտի» նախկին աշխատակիցները կոչ են անում այսօր՝ ժամը 11։00-ին գալ Կառավարության շենքի մոտ։

«Սիրելի նաիրիտցիներ, համակիրներ եվ «Նաիրիտի» ճակատագրով մտահոգ ՀՀ ժողովրդի մի ստվար զանգված…

12.01.2017 թ․ ժամը 11:00 հավաքվում ենք Կառավարության մոտ: Խնդրում ենք արհամարհել ցուրտն ու ալարկոտությունը:

Տեղեկացրեք ձեր ընկերներին:

Կան նորություններ որոնց մասին տանը նստած չենք իմանա», — ասված է նաիրիտցիների ֆեյսբուքյան էջում: