Գլխավոր / Առողջապահություն / «Ազգ-բանակը» ո՞րն է. քննարկում «1000 դրամների» օրենքի շուրջ

«Ազգ-բանակը» ո՞րն է. քննարկում «1000 դրամների» օրենքի շուրջ

Դեկտեմբերի 20-ին «Կոմունա» սոցիալ-մշակութային պլատֆորմը պանելային քննարկում է հրավիրել հետևյալ հարցերի շուրջ.

— Ի՞նչ է իրենից ներկայացնում «1000 դրամների» օրենքը։ Ինչո՞վ է պայամանավորված դրա անհրաժեշտությունը։ Եվ ի՞նչ նկատի ունեն իշխանությունները, երբ ասում են, որ այն «Ազգ-բանակ հայեցակարգի ամենակարևոր կետերից մեկն է»:

— Ապրիլյան էսկալացիայից հետո պահանջ ձևակերպվեց. կոռումպացված չինովնիկների և օլիգարխների հարստությունը ուղղել բանակ։ Կարելի՞ է արդյոք հստակ կապ տեսնել այս օրենքի և ապրիլյան իրադարձություններից հետո ձևավորված հանրային դժգոհության միջև։

— Թվում է, թե չձևավորված բողոքը բավականաչափ զանգվածային է, սակայն այդ բողոքի քաղաքական արտահայտումը դեռևս չկա։ Ո՞րն է այս լռության պատճառը:

— Օրենքի տնտեսական մասը։ Ինչո՞ւ է Կենտրոնական բանկը շահագրգռված այս հիմնադրամի ստեղծմամբ:

— Ի՞նչ լծակներ է ստեղծում օրինագիծը (օրինակ, միայն մարտական զոհերի նախապայմանը):

— Ո՞րն է էս իրավիճակին հնարավոր և առավել արդյունավետ ընդդիմանալու ձևը:

Մանրամասները՝ տեսանյութում.