Գլխավոր / Հայաստան / Զինծառայողը մահացու վիրավորում է ստացել «դեռևս չպարզված հանգամանքներում»․ պաշտոնական

Զինծառայողը մահացու վիրավորում է ստացել «դեռևս չպարզված հանգամանքներում»․ պաշտոնական

Հունվարի 16-ին՝ ժամը 12:35-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, Հադրութի շրջանի բնակիչ Արայիկ Իգորի Սարգսյանը (ծնված 1995թ.):

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Սարգսյանը մահացել է դեռևս չպարզված հանգամանքներում և դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: