Գլխավոր / Բանակ / Ծանր վիրավորում ստացած զինվորը մահացել է հիվանդանոցում

Ծանր վիրավորում ստացած զինվորը մահացել է հիվանդանոցում

Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչ, Լեռնային Ղարաբաղի Մարտունու զորամասերից մեկի ժամկետային զինծառայող 20-ամյա Գարիկ Վարդանյանը հունվարի 15-ին՝ ժամը 23:35-ին մահացել է Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում։ Այս մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարությունը։ Վարդանյանը հրազենային վիրավորում էր ստացել դեկտեմբերի 30-ին։

Ավելի վաղ մեզ հետ զրույցում, զինվորի տատը՝ Զոյա Մարգարյանը, ասել էր, որ Պաշտպանության նախարարությունից ընտանիքին հայտնել են, որ թոռնիկը գլխի շրջանում վիրավորում է ստացել հակառակորդի դիպուկահարի կրակոցից․ «Գնդակը ծակել է թուշը, վզից դուրս է եկել»։

Վարդանյանը պետք է զորացրվեր այս տարվա հունվարի 17-ին։