Home / Բանտ / Արդարադատության նախարարությունը վերջին տարիներին 30 միլիոնից ավել դրամաշնորհ է ստացել

Արդարադատության նախարարությունը վերջին տարիներին 30 միլիոնից ավել դրամաշնորհ է ստացել

2007֊2015թթ․֊ին Հայաստանի արդարադատության նախարարությունն ավելի քան 32,6 մլն ԱՄՆ դոլարի արտերկրյա դրամաշնորհ է ստացել։ Այս մասին տեղեկացնում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը։

Մասնավորապես, դատաիրավական ծրագրերի իրականցման գրասենյակին Համաշխարհային Բանկի կողմից տրամադրվել հետևյալ դրամաշնորհները ՝

Հոլանդական 2008-2010թ. 4,8 միլիոն ԱՄՆ դոլար,
Ճապոնական դրամաշնորհ 2007-2013թթ․ 3 միլիոն ԱՄՆ դոլար,
Այժմ իրականցնում է Փաստաբանների դպրոցի վերապատրաստման կարողությունների զարգացման 468 հազար դոլարի դրամաշնորհային ծրագիրը:

Եվրոպայի Խորհրդի դրամաշնորհների շրջանակներում Արդարադատության նախարարությունը իրականցնում է հետևյալ ծրագրերը․

«Արդարադատության անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդում»՝ 2,2 միլիոն ԱՄՆ դոլար,
Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծմանն աջակցություն՝ 732 հազար դոլար,
«Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերի կիրառման ամրապնդումը Հայաստանում»՝ 1,3 միլիոն ԱՄՆ դոլար,
«Առողջություն և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագիրը՝ մոտ 1 մլն դոլար արժողությամբ։

Գերմանիայի կառավարության կողմից ՀՀ կառավարությանը հատկացված դրամաշնորհներն են՝

«Դատաիրավական բարեփոխումներ» տարածաշրջանայնին ծրագիրը, որի իրականացման համար 2014թ․-ին հատկացվել է մոտ 9 մլն ԱՄՆ դոլար,
«Ուսումնասիրությունների և մասնագետների հիմնադրամ» ծրագիրը, որի իրականացման համար 2014թ․-ին հատկացվել է մոտ 1,7 մլ դոլար դրամաշնորհ,
«Ուսումնասիրությունների և մասնագետների հիմնադրամ-կարողությունների զարգացում» ծրագիրը, որի իրականացման համար 2013թ․-ին հատկացվել է 3,84 մլն դոլար դրամաշնորհ, իսկ 2014թ․-ին ավելի քան 4,2 մլն դոլար։

ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բաժնից ՀՀ արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ը «Փի-Էյչ Ինթերնեյշնլ» կազմակերպության հայկական մասնաճյուղի միջոցով ստացել է դրամաշնորհներ՝

2014թ․ հունվար-մայիս ամիսներին մոտ 900 դոլար «Հավասար հնարավորություն բոլոր երեխաներին» ծրագրի,
Մոտ 4,700 ԱՄՆ դոլար «Աբովյան քրեակատարողական հիմնարկի կանանց շրջանում ծնողական ակումբի ստեղծում» ծրագրի իրականացման նպատակով։
2015թ․-ի դեկտեմբերից այս կազմակերպությունը ֆինանսավորում է նաև «Խթանենք արդարադատության մատչելիությունը երեխանների համար» ծրագիրը՝ 3,920 դոլար արժողությամբ։

2015թ․-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ի (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ) ֆինանսավորմամբ իրականացվել է «Երեխանների համար արդարադատության մատչելիության բարելավում Հայաստանում» ծրագիրը՝ ավելի քան 41 հազար դոլար արժողությամբ։

Նույն թվականին Հայաստանում Բրիտանական դեսպանատան աջակցությամբ իրականացվել է 6 հազար դոլարի «Մասնագիտական փորձի փոխանակման» ծրագիր։

Կազմակերպությունը նշում է, որ ցուցակում ներառված չեն Եվրոպական Միության կողմից դատաիրավական բարեփոխումների համար հատկացվող գումարները, քանի որ դրանք տրվում են ոչ թե դրամաշնորհի, այլ բյուջետային աջակցության տեսքով՝ բարեփոխումների իրականացման նախապայմանով: