Home / Ազգային ժողով / Սեյրան Օհանյանի քաղաքականություն մտնելը գերագնահատված է մեդիայի պատճառով․ փորձագետ

Սեյրան Օհանյանի քաղաքականություն մտնելը գերագնահատված է մեդիայի պատճառով․ փորձագետ

Նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքական դաշտ խիստ գերագնահատված է։ Այս կարծիքը Epress.am-ի հետ զրույցում հայտնել է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը։

Օհանյանը պաշտոնից ազատվել էր նախորդ տարի․ երկու օր առաջ նա հայտարարել է, որ  քաղաքական խորհրդակցությունների փուլում է տարբեր քաղաքական ուժերի հետ, որի արդյունքում պատրաստվում է դաշինք ստեղծել։

«Սա ընդամենը նախկին մի պաշտոնյա է, որ մտնում է քաղաքական դաշտ, իսկ այդպիսինները քաղաքական դաշտում բազմաթիվ են․ նախկին նախագահ կա, նախկին վարչապետեր կան, նախկին պատգհամավորներ, մարզպետներ։ Գերագնահատված է Սեյրան Օհանյանի [քաղաքականություն մուտք գործելու] հայտարարությունը։ Եվ այդ գերագնահատումն անում է մեդիան»,֊ ասել է Բադալյանը։

Նրա խոսքով՝ ՊՆ նախարարի քաղաքական պայքարին մասնակցելն ավելի բարդացնում է այն, որ նախարարը իր պաշտոնավարման 10 տարվա ընթացքում ոչինչով աչքի չի ընկել։

«Ի՞նչով է տարբերվել մշակույթի նախարարից, կամ գյուղնախարարից։ Առավել ևս ՊՆ֊ն պատասխանատու է ապրիլյան ռազմական գործողությունների համար, երբ 100֊ից ավելի մարդ մահացավ։ Եվ ոչ միայն դա՝ ապրիլի 2֊ը կլինի, Մարտի 1֊ը կլինի։ Ազատամարտիկների սոցիալական շարժումը, որի ղեկավարը (Վոլոդյա Ավետիսյան) այժմ բանտում է, ջարդվեց այդ շարժումը պաշտպանության նախարարի օրոք։ Ընտրություններն էլ կեղծվել են, նա ձեն չի հանել», ֊ ասել է Արմեն Բադալյանը։