Home / Կանանց իրավունքներ / Իրավունք․ Բժիշկը փորձել է բռնաբարել ինքնասպանության փորձ կատարած աղջկան

Իրավունք․ Բժիշկը փորձել է բռնաբարել ինքնասպանության փորձ կատարած աղջկան

Մեծ աղմուկ է բարձրացել Կապանի բժշկական կենտրոնում արձանագրված պատմության շուրջ: Այս մասին գրում է «Իրավունք» թերթը, հիշեցնելով, որ օրերս 18-19 տարեկան աղջիկ ոստիկանություն է դիմել՝ տեղի հիվանդանոցի բժիշկ-անասթեզիոլոգի կողմից սեռական ոտնձգության ենթարկվելու մասին:

Ըստ լուրերի, գրում է թերթը, աղջիկը հիվանդանոց էր տեղափոխվել ինքնասպանության փորձ կատարելուց հետո բուժօգնություն ստանալու նպատակով: «Դեպքի վերաբերյալ մեզ որոշ մանրամասներ հաջողվեց պարզել: Մասնավորապես, որ դեպքը տեղի է ունեցել գիշերը ժամը 3-ի սահմաններում: Ըստ աղբյուրի, բժիշկը հիվանդին կանչել է բժիշկների սենյակ եւ աղջկա կամքին հակառակ, փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ: Սակայն 19-ամյա աղջիկը դիմադրություն է ցույց տվել եւ դուրս վազել սենյակից: Իսկ առավոտյան հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին:Մենք փորձեցինք Կապան բկ-ի տնօրենից պարզ բանում ստանալ վերոհիշյալի վերաբերյալ, բայց մեզ ԲԿ-ից եւ ոչ մեկի հետ կապվել չհաջողվեց: Իսկ Սյունիքի մարզպետի մամլո խոսնակ Վազգեն Սաղաթելյանը նշեց, որ բկ-ն երեկվանից նոր տնօրենի պաշտոնակատար ունի եւ չի կարող պատասխանել իրենից առաջ կատարված դեպքերին վերաբերող հարցերին», – գրում է թերթը: