Home / Կրթություն / Ծիլքարի դպրոցն անմխիթար վիճակում է․ նախարարությանը կոչ էր անում լուծել հարցը

Ծիլքարի դպրոցն անմխիթար վիճակում է․ նախարարությանը կոչ էր անում լուծել հարցը

Արագածոտնի մարզի Ծիլքար համայնքի մոտ 80 աշակերտ ունեցող դպրոցը գտնվում է խիստ անբարեկարգ վիճակում:

Ծիլքարի համայնքապետ Հովհաննես Մելքոնյանը Epress.am֊ի հետ զրույցում նշել է, որ 90- ականների կեսերին կառուցված դպրոցը հիմնովին երբեք չի վերանորոգվել։ «Մի անգամ տանիքն է վերանորոգվել, որովհետև քամուց ամբողջովին վնասվել էր։ Հովանավոր կար, ով պատուհանները փոխեց, ու այլ գործեր էլ էր ուզում աներ, բայց չգիտեմ՝ ինչ պատճառներով տարաձայնություններ էին եղել դպրոցի տնօրենի հետ ու կիսատ մնաց դպրոցի վերանորոգումը»,- ասել է Մելքոնյանը։

Գյուղապետի խոսքով՝ դպրոցում օգտագործվող նավթի վառարաններով հնարավոր չէ ապահովել բավարար ջեռուցում։

Դպրոցի ոչ բարվոք վիճակի մասին այսօր ահազանգել էր Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։ ՀՔԱՎ֊ի փոխանցմամբ՝ դպրոցի ջեռուցումն իրականացվում է թիթեղյա վառարաններով, որոնց շահագործումը ՀՀ առողջապահության նախարարի հրամանով արգելված է: Կազմակերպությունը դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն՝ առաջարկելով ուսումնասիրել և լուծում տալ խնդրին։