Գլխավոր / Բանակ / Ադրբեջանցի զինվորականի դին հանձնեցին սահմանային միջադեպից 40 օր անց

Ադրբեջանցի զինվորականի դին հանձնեցին սահմանային միջադեպից 40 օր անց

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աջակցությամբ երեկ՝ փետրվարի 5-ին, ադրբեջանական կողմին է փոխանցվել դեկտեմբերի 29-ին հայկական կողմում հայտաբերված ադրբեջանցի զինվորականի մարմինը։

Դիակի փոխանցման գործողությունը տեղի է ունեցել հայաստանյան Իջևան և ադրբեջանական Ղազախ քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա, Կարմիր խաչի միջազգային կոմիտի հայաստանյան գրանսենյակը։

Նշենք, որ 2016-ի դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած սահմանի հատվածում «ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ», որի ժամանակ երկու կողմերն էլ կորուստներ են կրել: Մեկ այլ հաղորդագրությամբ ՊՆ-ն հայտնել էր, որ դեկտեմբերի 29-ին հայկական կողմի մարտական հենակետերից մեկի մոտ հայտնաբերվել է ադրբեջանական զինվորական համազգեստով մահացու վիրավորումներ ստացած անձի դի։