Գլխավոր / Բանակ / Ղարաբաղում հակառակորդի գնդակից զինվոր է մահացել․ պաշտոնական

Ղարաբաղում հակառակորդի գնդակից զինվոր է մահացել․ պաշտոնական

Փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1997 թվականին ծնված Գոռ Համազասպի Գարեգինյանը: Այս մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ զինվորը վիրավորումը ստացել է հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով։