Home / Առողջապահություն / ՄԻԱՎ․ խտրական վերաբերմունք

ՄԻԱՎ․ խտրական վերաբերմունք

ՄԻԱՎ֊ը մահվան դատավճիռ չէ․ այս մասին ասում են ՄԻԱՎ֊ով ապրող անձինք՝ պատմելով իրենց խնդիրների, ինչպես նաև հայաստանյան հասարակությունում առկա խտրականության մասին։

Նրանք նշում են, որ անհրաժեշտ հակառետրովիրուսային բուժում ստանալով՝ ՄԻԱՎ֊ով ապրող մարդիկ լիարժեք կյանք են վարում, ինչպես ՄԻԱՎ չունեցող հազարավոր այլ քաղաքացիներ։ ՄԻԱՎ֊ի հետ կապված խնդիրների վերաբերյալ տեղեկացվածության պակասը, սակայն, բերում է նրան, որ Հայաստանում շատերի համար այդ ախտորոշումը մահվան կամ հասարակությունից մեկուսացման դատավճռի պես մի բան է դառնում։

Կարգավիճակն իմանալուց հետո ՄԻԱՎ֊ով ապրող անձանց համար փորձություն է ընտանիքի և մոտ ընկերների հետ այդ մասին խոսելը։ Կան մարդիկ, որոնք մոտ շրջապատի կողմից խտրականության չեն արժանանում, սակայն հակառակ դեպքերը բավական շատ են։ Ոմանք էլ գերադասում են անգամ մտերիմներին չբացահայտել իրենց կարգավիճակը։

ՄԻԱՎ֊ով ապրող 3 անձինք համաձայնել են պատմել իրենց խնդիրների, հասարակություն առկա խտրականության մասին․

Նյութը նկարահանվել է PressStart կայքում կազմակերպված քրաուդֆանդինգի օգնությամբ։