Home / Բնապահպանություն / Արծվանիկի պոչամբարի վթարի հասցված վնասը գնահատվել է 6.33 միլիոն դրամ

Արծվանիկի պոչամբարի վթարի հասցված վնասը գնահատվել է 6.33 միլիոն դրամ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարում տեղի ունեցած վթարի  վնասը հաշվարկվել է և որոշվել է, որ ընկերությունը պետք է բյուջե մուծի 6.33 միլիոն դրամի բնապահպանական վճար: Այս մասին տեղեկացնում է ecolur.org-ը՝ հղում անելով  ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարականության հետ կապերի վարչության վրա:

Epress.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր պոչամբարում տեղի ունեցած վթարի մանրամասների մասին:

Հանքաարդյունաբերող կոմբինատի բնապահպանական բաժնի պետ Հասմիկ Մկրտումյանը պարզաբանել էր, որ վթարը կապ չունի ընթացող արտադրության հետ, ուստի այն չէր կանգնեցվել: