Home / Դատարան / Դատախազությանը պարտավորեցրել են ամբաստանյալ դատավորին տրամադրել նախաքննության բոլոր նյութերը

Դատախազությանը պարտավորեցրել են ամբաստանյալ դատավորին տրամադրել նախաքննության բոլոր նյութերը

Դատարանը  պահանջել է ՀՀ դատախազությունից  նախկին դատավոր, այժմ   կաշառք վերցնելու մեղադրանքով ամբաստանյալի աթոռին նստած Իշխան Բարսեղյանի պաշտպաններին տրամադրել նախաքննության բոլոր նյութերը: Երեկ Շենգավիթ վարչական շրջանի դատարանի դատավոր Կարեն Մարդանյանը բավարարել է Բարսեղյանի կողմի ներկայացրած միջնորդությունը: Նախկին դատավորի պաշտպան Վարդուհի Էլբակյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ  իրենց  չէր տրամադրվել նախաքննության սկավառակները, տեսանյութերի վերծանումները և նախաքննության նյութ հանդիսացող երկու փաստաթղթեր:

«Դատարանը բավարարեց մեր միջնորդությունը և ժամանակ տրամադրեց, որպեսզի այդ նոր տրված նյութերին ծանոթանանք, հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 20-ին», – ասել է փաստաբանը:

Գալիք նիստերում  կողմերը նոր միջնորդություններ կներկայացնեն:  Մինչ այս նախկին դատավորի փաստաբանները միայն հայտարարություններով են հանդես եկել:  Հայտարարությունները վերաբերել են նրան, որ Իշխան Բարսեղյանի նկատմամբ կաշառք վերցնելու մեղադրանքով  քրեական գործ հարուցելուն զուռագեռ Ազգային անվտանգության ծառայությունը տարածել է  տեսանյութ, թե ինչպես է  Բարսեղյանը գետնանցումում  գումար վերցնում:  Այսպիսիով, ըստ հայտարարության, խախտվել է  դատավորի անմեղության կանխավարկածը: Պաշտպանները նաև հայտարարություն են  տարածել, որ դատավորը ձերբակալվելիս ենթարկվել է  ֆիզիկական բռնության: