Home / Բանտ / «Հաց բերողի» եղբայրը հայտնվել է․ նա վախենում էր

«Հաց բերողի» եղբայրը հայտնվել է․ նա վախենում էր

Փետրվարի 11-ից անհետացած «Սասնա ծռեր» խմբի աջակից, որպես «հաց բերող» հայտնի Արթուր Սարգսյանի եղբայրը՝ Արսեն Սարգսյանը, հայտնվել է։

«Զանգեց ասեց, մա՛մ ես լավ եմ, ուղղակի վախեցել էի, հիմա կգամ, կգնանք գյուղ: Մամուլի հրապարակումից հետո ես հիմա հանգիստ եմ»,- Armtimes.com-ի հետ զրույցում ասել է Սարգսյանի մայրը՝ տիկին Դոնարան։

Ավելի վաղ Hetq.am֊ի հետ զրույցում վերջինս ասել է, որ Արթուրի ձերբակալման օրը իրենք ընտանիքով եկել են Երևան, բայց փետրվարի 11-ին Արսենը գնացել է Արարատի մարզի Բյուրավան գյուղի իրենց տուն, որպեսզի ինչ-որ իրեր բերի: Մոտենալիս՝ հեռվից նկատել է, որ տան դարպասները բաց են, և կարմիր բերետավորներ, համազգեստով և ոչ համազգեստով անձինք իրենց տան շուրջն են պտտվում, մի քանի մեքենա է կանգնած դարպասների մոտ: Արսենը հեռվից հետևել է՝ վախենալով տուն մտնել և հետ է վերադարձել Երևան: Այդ օրվանից մայրը որդուց լուր չի ունեցել։

Արթուր Սարգսյանը 2016-ի հուլիսի 26-ին ճեղքել է ոստիկանական պատնեշը և սննունդ հասցրել Էրեբունի համայնքի ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամներին և բժիշկներին. ըստ մեղադրանքի, նա «օժանդակել է բժիշկներին պատանդ պահելուն, ապօրինի զենք-զինամթերք է փոխադրել և կրել»։