Home / Բանակ / Զինծառայողը մահացել է փողում փամփուշտի պայթելու հետևանքով․ պաշտոնական

Զինծառայողը մահացել է փողում փամփուշտի պայթելու հետևանքով․ պաշտոնական

Փետրվարի 23-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Գոռ Խուդինյանը:

ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ ըստ նախնական տվյալների, Խուդինյանը մահացել է, երբ «հակառակորդի կրակը ճնշելու նպատակով գնդացրով պատասխան կրակ վարելու ժամանակ փամփուշտը փողում պայթել է, ինչի հետևանքով էլ զինվորը ստացել է մահացու բեկորային վիրավորում»։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):