Home / Մարզեր / 5֊բալանոց երկրաշարժ և հետցնցում Սյունիքի մարզում

5֊բալանոց երկրաշարժ և հետցնցում Սյունիքի մարզում

Փետրվարի 28-ին՝ ժամը 10:17-ին, Սյունիքի մարզում (Կապան քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք) գրանցվել է 3.9 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Կապան քաղաքում՝ 5 բալ, Գորիս և Քաջարան քաղաքներում՝ 4-5 բալ ուժգնությամբ: Երկրաշարժին հաջորդել է 3.3 մագնիտուդ ուժգնությամբ մեկ հետցնցում:

Նախարարության նախնական տվյալներով՝ ավերածություններ չկան: