Home / Ազգային ժողով / Եթե քվեարկության օրը հանկարծ հայտնվեք ընտրատարածքում

Եթե քվեարկության օրը հանկարծ հայտնվեք ընտրատարածքում

2017 ապրիլին Հայաստանի քաղաքացիներն ըստ էության ընտրում են ոչ միայն Ազգային ժողով, այլև երկրի ապագա ղեկավարին։ Այլևս նախագահի ընտրություն Հայաստանում չի լինելու։ Դրա փոխարեն Հայաստանի առաջին դեմքը 2018-ից լինելու է այն վարչապետը, որին կընտրի այս ապրիլին ԱԺ-ում մեծամասնություն կազմած ուժը։

Նոր քվեակարգի պայմաններում առաջ են եկել հին ընտրակեղծիքները չեզոքացնելու հնարավորություններ, միաժամանակ ընտրողների ազատ կամարտահայտությունը ճնշելու ռիսկերը մնում են։ Դրանց նկատմամբ վերահսկողությունը, սակայն, Լենա Նազարյանը համարում է հնարավոր։

«Ընտրողը կարող է տարբեր հանգամանքներով կաշկանդված լինել, ստիպված լինել կաշառք վերցնել, որի մասին չի կարող բարձրաձայնել, բայց քվեախցում նա կարող է գաղտնի քվեարկություն կատարել, ունի այդ հնարավորությունը, և վերահսկողի ներկայությունն այստեղ այն հիմնական երաշխիքներից մեկն է, որ ընտրողը կատարի իր գաղտնի քվեարկությունը», – կարծում է Լենա Նազարյանը։

Թե ինչպես խաբել ընտրակեղծարարին և ինչին ուշադիր լինել քվեարկության վերահսկման ժամանակ Լենա Նազարյանը մանրամասնում է տեսանյութում․