Home / Բանակ / Ռեպորտաժ հայկական կողմից գնդակոծված ադրբեջանական գյուղից

Ռեպորտաժ հայկական կողմից գնդակոծված ադրբեջանական գյուղից

Ադրբեջանի սահմանամերձ Ղազախի շրջանի Գուշչու Այրըմ գյուղի բնակիչները պարբերաբար դառնում են հայկական ու ադրբեջանական զինված ուժերի փոխհրաձգության զոհը։ Փետրվարի վերջին, այն բանից հետո, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնեց Գուշչու Այրըմի՝ խոշոր տրամաչափի զենքից գնդակոծության մասին, գյուղ մեկնեցին «Մեյդան Թիվի»֊ի լրագրողները։ Միևնույն ժամանակ համացանցում տարածվեց տեղեկություն այն մասին, թե սահմանամերձ գյուղերի բնակիչները լքել են իրենց տները։

Տեղի բնակիչներն ասում են, որ գյուղում չկա տուն, որի վրա չլինեն գնդակոծության հետքեր։ Գուշչու Այրըմը շրջանի վերջին բնակավայրն է․ այն գտնվում է գյուղը երեք կողմերից շրջափակած հայկական զինված ուժերից 150 մետր հեռավորության վրա։

«Նախագահը մեզնից էլէներգիայի վճար է պահանջում․ թող մեզ լուսավոր կյանք նվիրի, իսկ մենք նրան այդ լույսի համար կվճարենք»,֊ ասում է գյուղի բնակիչներից մեկը։

Թամամ Իսմայլովան 80 տարեկան է։ Նա նույնպես դժգոհ է գյուղի կյանքից․ «Ես 150 մանաթ թոշակ եմ ստանում։ Այդ գումարն ինչի՞ վրա ծախսեմ՝ էլէներգիայի ու գազի՞, թե՞ դեղորայքի։ Ապրում ենք հայերի հարևանությամբ։ Երիտասարդ տղաներին վճարում եմ, որպեսզի այգուցս փայտ կտրատեն։ Մի՞թե դա արդար է՝ ապրել հայերից 100֊150 մետրի վրա ու կոմունալ վճարումներ անել։ Նրանք կկարողանայի՞ն այստեղ գոնե մի օր ապրել։ Եթե չեն ուզում, որ մենք ապրենք այստեղ, թող մեզ նետեն Կուրը»։

Նիսա Ալիևան ստանում է 100 մանաթի չափով թոշակ, որը կնոջը նույնպես չի բավականացնում․ «Ես այդ գումարով ընտանի՞ք պահեմ, թե՝ գազի համար վճարեմ։ Քանի֊քանի անգամ են մեզ խոստացել գալ, տները ստուգել, բայց այդպես էլ չեն եկել։ Նրան խիղճ ունե՞ն»։

Ղազախի շրջանի գործադիր իշխանությունում «Մեյդան Թիվի»֊ին տեղեկացրել են, որ գործադիրի ղեկավար Ռաջաբ Բաբաշևն արդեն այցելել է Գուշչու Այրըմ ու խոստացել փոխհատուցել գյուղացիների կրած վնասները։

Տեսանյութը ռւսերեն ինքնագրերով․