Home / Դատարան / Երիտասարդներին կարող են տուգանել՝ ի աջակցություն Գասպարիի ակցիա անցկացնելու համար

Երիտասարդներին կարող են տուգանել՝ ի աջակցություն Գասպարիի ակցիա անցկացնելու համար

Ակտիվիստ Վարդգես Գասպարիին սատարած երիտասարդների գործը քննվում է Վարչական դատարանում: Նրանք հակընդդեմ հայց են ներկայացրել՝ պնդելով, որ ոստիկանների գործողություններն  ապօրինի են:

2016 թվականի փետրվարին, երբ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին բանտից բարձրաձայնել էր իր նկատմամբ կիրառված բռնության և խոշտանգումների մասին, նախագահական նստավայր մոտ  սոլիդարության խաղաղ ակցիա կազմակերպած մի խումբ երիտասարդների դեմ վարչական վարույթներ էին հարուցվել տուգանքի պահանջով:

Շուրջ 10 երիտասարդների մեղադրում են ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու մեջ:  Հիշեցնենք, որ նրանց պառկել էին նախագահական նստավայրի մոտ՝ հղում անելով այն ոճին, որն իր ակցիաների ժամանակ հաճախ կիրառում է Գասպարին:

Այսօր Վարչական դատարանում կայացել է երիտասարդներից մեկի՝ Փայլակ Թևանյանի  գործով վերջին նիստը:

Թևանյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը, որը նաև ակցիայի այլ մասնակիցների շահերն է նեերկայացնում, Epress.am-ին ասել է, որ իրենք պահանջում են ոչ միայն մերժել ոստիկանության հայցը, այլև հակընդդեմ հայց ունեն. «Մենք գտնում ենք, որ խախտվել է բողոքի մասնակիցների խոսքի ազատության, հավաքների ազատության, անձնական անձեռնմխելիության իրավունքը:  Անօրինական բերման ենթարկելուց հետո էլ  ոստիկանության բաժին չեն թողել փաստաբաններին: Միայն Նիկոլ Փաշինյանի գալուց հետո մեզ թողեցին ներս, իսկ վարչական վարույթն արդեն ավարտված էր, մենք էլ ոչինչ չէինք կարող անել », – ասել է Ղարագյոզյանը:

Եթե դատարանը բավաարարի Թևանյանի ներկայացուցչի հակընդդեմ հայցը, նա փոխհատուցման պահանջով կդիմի քաղաքացիական դատարան՝ ոստիկանության դեմ:

Թևանյանը մեզ հետ զրույցում ասել է, որ իրենք այսօր դատարանին են ներկայացրել մի տեսանյութ, որտեղ երևում է, որ փաստաբանին թույլ չեն տալիս մտնել Ոստիկանության Արաբկիրի բաժին՝ նրա նկատմամբ ֆիզիկականբռնություն կիրառելով:

«Ինձ բերման ենթարկեցին, երբ ես ընդամենը մոտեցա հարցնելու, որ բաժին են տանում մյուսներին: Ինձ մինչ այդ բերման ենթարկելու ցանկություն չունեին», -պատմել է Թևանյանը:

Գործով վճիռը հրապաարակվելու է ապրիլի 4-ին: