Գլխավոր / Ազգային ժողով / «Քարոզարշավ է»․ ԱԺ֊ում 2-րդ անգամ քվորում չկար

«Քարոզարշավ է»․ ԱԺ֊ում 2-րդ անգամ քվորում չկար

Արդեն 2-րդ անգամ չի կայանում Ազգային ժողովի 5-րդ գումարման 11-րդ նստաշրջանի նիստը՝քվորում չլինելու պատճառով։ Քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր 131 պատգամավորից առնվազն 66-ի ներկայությունը։

Նախորդ անգամ՝ մարտի 2-ին, գրանցվել էր ընդամենը 39 պատգամավոր: Համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի՝ պատգամավորների գրանցումը շարունակվեց ևս 3 ժամ, սակայն այդպես էլ չապահովվեց պատգամավորների անհրաժեշտ թիվը։

Այսօրվա նիստին գրանցվել են 24 պատգամավորներ։ Այս անգամ էլ գրանցումը կշարունակվի ևս 3 ժամ։

Լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ բացակաները նախընտրական քարոզչությամբ են զբաղված։