Home / Բանակ / Ռազմական մեքենայի մասնակցությամբ վթարի տասը տուժածներից մեկի վիճակը ծանր է

Ռազմական մեքենայի մասնակցությամբ վթարի տասը տուժածներից մեկի վիճակը ծանր է

Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին: Ժամը 19:00-ի սահմաններում Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի «Հարուրի Ձոր» կոչվող հատվածում բախվել էին Volkswagen Golf մակնիշի և УРАЛ մակնիշի ՊՆ 55 37 Տ համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները կողաշրջվել էին, իսկ Volkswagen-ը մոտ 70 մետր գլորվել է ձորը: Մարմնական վնասվածքներով 10 հոգի տեղափոխվել էր Վարդենիսի զինվորական հոսպիտալ:

Epress.am-ի հետ զրույցում Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ վիրավոր զինվորներից մեկը՝ Մարտին Զոմչյանը, գլխի շրջանում վնասվածքներ է ստացել և ծանր վիճակով տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ դեպքի վերաբերյալ նյութեր չի տրամադրվել և դեռ չկա հարուցված գործ։