Home / Բանտ / Արմավիրի բանտում սպանության փորձ է կատարվել․ պաշտոնական

Արմավիրի բանտում սպանության փորձ է կատարվել․ պաշտոնական

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձի նկատմամբ սպանության փորձ է կատարվել։ Այս մասին մարտի 27-ին հայտնել է Քննչական կոմիտեն՝ տեղեկացնելով, որ մարտի 25-ին, ժամը 13:45-ի սահմաններում «Արմավիր»֊ում բռնություն է գործադրվել կալանավորներից մեկի նկատմամբ․ կտրող-ծակող առարկայով նրան պատճառել են մարմնական վնասվածքներ։

Ըստ նախնական տվյալների՝ նրա նկատմամբ սպանության փորձ է կատարել նույն ՔԿՀ-ում պահվող մեկ այլ դատապարտյալ։

Գործի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության փորձ)։