Home / Ազգային ժողով / Դիտորդները շարունակում են հարյուրավոր ընտրախախտումներ արձանագրել

Դիտորդները շարունակում են հարյուրավոր ընտրախախտումներ արձանագրել

Ընթացող խորհրդարանական ընտրությունների քվեարկության ավարտին մնացել է 2 ժամ և չեն դադարում լրագրողների, դիտորդական կազմակերպությունների կողմից տարբեր տիպի ընտրախախտումների արձանագրման դեպքերը։

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն ընդհանուր առմամբ՝ մինչև 16։00 արդեն արձանագրել է քվեարկության նախապատրաստման, քվեարկության ընթացքի և ընդհանուր բնույթի 1046 խախտում։

Մասնավորապես, արձանագրվել են հետևյալ խախտումները.

52 տեղամասում բաց քվեարկություն (ընտրողը քվեարկում է քվեախցիկից դուրս, բացահայտում է քվեարկության արդյունքը որևէ անձի, լուսանկարում է քվեարկած քվեաթերթիկը)

8 տեղամասում նույն անձը օգնել է մեկից ավելի ընտրողի քվեարկել

33 տեղամասում օրվա ընթացքում հանձնաժողովի անդամների վիճակահանությամբ սահմանված գործողությունների հերթափոխի խախտում

86 տեղամասում ընտրողների ուղեկցման դեպքեր

13 տեղամասում այլ անձի փոխարեն ընտրողների ցուցակում ստորագրում կամ դրա փորձ,

81 տեղամասում ուղղորդում/հուշում

50 տեղամասում քվեաթերթիկների (այդ թվում՝ չօգտագործված) դուրս հանում/ներս բերում

25 տեղամասում կրկնաքվեարկության փորձ

28 տեղամասում տեխնիկական սարքում անձը հաստատող փաստաթղթի տվյալների և սարքի տվյալների միջև առկա անհամապատասխանություն

169 տեղամասում այլ խախտումներ (հյուրասիրություն կուսակցության/դաշինքի կամ թեկնածուի անունից և այլն)