Home / Ազգային ժողով / Ընտրախախտումների մասին ահազանգեր բանտից և բանակից

Ընտրախախտումների մասին ահազանգեր բանտից և բանակից

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թիվ 20/53 տեղամասում արձանագրել է, որ անհայտ անձը մի խումբ զինվորական ծառայողների ուղեկցել է քվեարկության սենյակ, ապա ողջ ընթացքում գտնվել տեղամասում և տեղամասի շրջակայքում: Այս մասին հայտնում է «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը։

«Դիտորդը նկատել է, որ ինչպես վերը նշված անձը, այնպես էլ նրանից հետո տեղամաս եկած մեկ այլ անձ գրառումներ են կատարել և բարձրաձայն անվանակոչել զինվորականներին», – նշված է հայտարարության մեջ:

Միջադեպի վերաբերյալ դիմում է ներկայացվել ՀՀ Գլխավոր դատախազություն:

Քրեակատարողական հիմնարկներում, «Անկախ դիտորդ»-ի համաձայն, ընտրողներին ստիպում են ծրարի մեջ դնել բոլոր ինը քվեաթերթիկները և գցել քվեատուփի մեջ: Կտրոն տրամադրելու վերաբերյալ ազատազրկված անձանց պահանջին ուշադրություն չդարձնելով՝ ստիպում են ծրարն արագ գցել քվեատուփի մեջ և լքել տարածքը:

«Բոլոր քրեակատարողական հիմնարկներում նույն իրավիճակն է տիրում, և դա մի նպատակ է հետապնդում, որ վերջում ծրարից հանեն ՀՀԿ քվեաթերթիկը, իսկ մյուսները դեն նետեն», ֊ ասված է դիտորդների դաշինքի հայտարարության մեջ: