Home / Բանակ / Սահմանին զինծառայող է վիրավորվել․ պաշտոնական

Սահմանին զինծառայող է վիրավորվել․ պաշտոնական

Ապրիլի 17-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղում հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997 թվականին ծնված Թաթուլ Արամայիսի Հարությունյանը: Ըստ պաշտոնական տվյալների, նա վիրավորում է ստացել հակառակորդի կողմից ստացած կրակոցից։

«Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Նրա վիճակը գնահատվում է ծանր: Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն», – նշված է Արցախի Պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ: