Գլխավոր / Բանակ / Ռազմաբազան լքած ռուսաստանցի զինծառայողին հայտնաբերել են

Ռազմաբազան լքած ռուսաստանցի զինծառայողին հայտնաբերել են

Ապրիլի 16-ից որպես անհետ կորած որոնվող Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Լոշմանովը հայտնաբերվել է։ Այս մասին երեկ երեկոյան հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

35-ամյա Լոշմանովն ապրիլի 16-ին, ժամը 9.30-ի սահմաններում դուրս էր եկել զորամասից գնումներ կատարելու նպատակով և չէր վերադարձել:

Նրան գտել են ապրիլի 19-ին, ժամը 22.50-ին Գյումրիի Մուշ 2/2 թաղամասի Կ.Հալաբյան փողոցի թիվ 4/1 հասցեի բակից և տարել ոստիկանության բաժին։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։