Գլխավոր / Բանտ / «Արմավիր» ՔԿՀ֊ում մարդուն պահում էին խցի մեջ կառուցված վանդակում

«Արմավիր» ՔԿՀ֊ում մարդուն պահում էին խցի մեջ կառուցված վանդակում

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում անկախ դիտորդների խումբը հայտնաբերել է, որ դատապարտյալներից մեկը պահվում է խցում պատրաստված ճաղավանդակի մեջ։

Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբն նշում է, որ անձին ճաղավանդակի մեջ պահելը արդյունավետ չէ և հանդիսանում է անմարդկային վերաբերմունք:

Դեպքի վերաբերյալ խումբն ահազանգել է ՀՀ արդարադատության նախարարությանն ու հորդորել անձին ազատել ճաղավանդակից և նրա համար ապահովել հատուկ պայմաններով խուց։

Ճաղավանդակի կառուցումը քրեակատարողականում բացատրել են նրանով, որ դատապարտյալը «հեռախոսի միջոցով կատարել է 500 դրվագներով խարդախություն», որի պատճառով տեղափոխվել է 5֊րդ մասնաշենք, որտեղ էլ որպես բողոքի նշան ջարդել է խցի պատուհանները։

Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն արդեն պատասխանել է դիտորդների գրությանը՝ նշելով, որ անձը տեղափոխվել է այլ խուց։