Home / Բանակ / Երեք զինծառայողներ ջրահեղձ են եղել․ պաշտոնական

Երեք զինծառայողներ ջրահեղձ են եղել․ պաշտոնական

Մայիսի 8-ին Պաշտպանության բանակի զորամասերից մեկի երեք զինծառայողներ ջրահեղձ են եղել, հայտնում է Արցախի Պաշտպանության նախարարությունը։ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան, որում եղել են զինծառայողները, ընկել է զորամասին հարակից ջրամաբարը։

«Ըստ նախնական տվյալների, ճանապարհատրասնպորտային պատահարի հետևանքով, զորամասին հարակից ջրամբարում ջրահեղձ են եղել ՊԲ զինծառայողներ Ռուբեն Մնացականի Բարսեղյանը (ծնվ. 1998թ.), Ռաֆայել Արթուրի Բիշարյանը (ծնվ. 1997թ.) և Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանը (ծնվ. 1998թ.): Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են Ռուբեն Բարսեղյանի և Ռաֆայել Բիշարյանի մարմինները: Ռուբեն Մնացականյանի ճակատագիրը պարզելու համար որոնողական աշխատանքները շարունակվում են», ֊ ասված է պաշտոնական հաղորդագրությունում։