Home / Շուկա / «Ֆլեշ»֊ը պետական գնումների մրցույթներում զիջել է դիրքերը․ «Ժողովուրդ»

«Ֆլեշ»֊ը պետական գնումների մրցույթներում զիջել է դիրքերը․ «Ժողովուրդ»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխ, նրա ընտանիքի քավոր Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունը, որ տևական ժամանակ պետական գնումների մրցույթների հիմնական հաղթողն էր, զիջել է իր դիրքերը․ վերջին մեկ տարվա ընթացքում «Ֆլեշին» փոխարինել է «Մաքսուր» ընկերությունը, որը կապում են Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի անվան հետ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Պատակահան չէ, որ ՊԵԿ հրապարակած այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկում «Ֆլեշ» ընկերությունն էականորեն նվազեցրել է պետբյուջե վճարվող հարկերը ներմուծման ծավալների կրճատման պատճառով։

ՊԵԿ֊ի հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկից տեղեկանում ենք, որ «Ֆլեշ»֊ը այս տարվա առաջին եռամսյակում պետական բյուջե վճարել է 1 մլրդ 500 մլն 441 հազար 700 դրամ հարկ ու տուրք։ Ընկերությունը հայտնվել է ՊԵԿ֊ի կողմից հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկի 17-րդ հորիզոնականում։ Մինչդեռ, անցած տարվա առաջին եռամսյակում ընկերությունը պետբյուջե վճարել էր 3 մլրդ 626 մլն 320 հազար դրամ հարկ ու տուրք՝ զբաղեցնելով ցանկի 4-րդ հորիզոնականը», – մասնավորապես, գրում է թերթը։

«Ժողովուրդը» նշում է, որ «Մաքսուրն», իր հերթին, ավելացրել է հարկերը և այժմ զբաղեցնում է 162-րդ հորիզոնականը՝ 185 միլիոն 274.6 հազար դրամ վճարված հարկով։

Մանրամասներն՝ օրաթերթի այսօրվա համարում