Home / Բանակ / Մարտական դիրքում հայտնաբերվել է կրտսեր սերժանտի դի. պաշտոնական

Մարտական դիրքում հայտնաբերվել է կրտսեր սերժանտի դի. պաշտոնական

Մայիսի 14-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արշակ Վահագնի Արշակյանը՝ կզակի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով: Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն: Պաշտոնական աղբյուրն առայժմ չի նշում, թե ինչ հանգամանքներում է մահացել Արշակյանը՝ ընդգծելով միայն, որ դեպքի առնչությամբ քննություն է տարվում: