Home / Ազգային ժողով / «Ելքի» առաջարկը մերժվեց․ ՀՀԿ֊ն կրկին չուզեց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի տեղերը հասավար կիսել

«Ելքի» առաջարկը մերժվեց․ ՀՀԿ֊ն կրկին չուզեց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի տեղերը հասավար կիսել

Ազգային ժողովն այսօր որոշել է նոր Հաշվիչ հանձնաժողովի կազմը՝ ըստ կուսակցությունների։ Իշխող ՀՀԿ֊ական մեծամասնության առաջարկն անցել է․ որոշվել է, որ հանձնաժողովում կլինի 5 պատգամավոր ՀՀԿ֊ից, 2֊ը՝ «Ծառուկյան» դաշինքից, 1֊ական պատգամավոր՝ ՀՅԴ֊ից և «Ելք» դաշինքից։

Այս որոշման դեմ է եղել «Ելք» դաշինքը, որն առաջարկում էր, որպեսզի հանձնաժողովում լինի երկուական պատգամավոր յուրաքանչյուր խմբակցությունից։ Այդ առաջարկը մերժվել է։

Հիշեցնենք, որ ՀՀԿ֊ն դեռ նախորդ՝ 5֊րդ գումարման ԱԺ֊ում ավելացրել էր հանձնաժողովում իր պատգամավորների թիվը, այն բանից հետո երբ հանձնաժողովը օրինակացրել էր Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված գազի գնին վերաբերող պայմանագիրը 2015թ․ դեկտեմբերի 23-ին։ Այն ժամանակ ընդդիմադիրները պնդում էին, որ քվեարկությունը չէր կայացել, քանի որ հաշվարկին մասնակցել էր հաշվիչ հանձնաժողովի անդամների կեսից քիչը՝ ՀՀԿ֊ական 2 պատգամավորներ։